1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանում խնդրահարույց վարկերի ռեկորդային աճ է տեղի ունեցել

Ադրբեջանում խնդրահարույց վարկերի ռեկորդային աճ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթի գնանկման եւ մանաթի փոխարժեքի երկու անգամ արժեզրկվելու պատճառով տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանում միայն դեկտեմբերին վճարման ժամկետն անցած խնդրահարույց վարկերը 278,9 մլն մանաթով աճել են:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է marja.az կայքը` հղում կատարելով Ադրբեջանի կենտրոնական բանկին:

Նշվում է, որ անցյալ տարեվերջին խնդրահարույց վարկերի ծավալը հասել էր 1 մլրդ  508,5 մլն մանաթի: Նոյեմբերի վերջի համեմատ, դա 278,9 մլն մանաթով կամ 22,7 տոկոսով շատ է:

Ադրբեջանում 400 հազար մարդ պարտք է բանկերին: Մանաթի փոխարժեքի գրեթե երկու անգամ արժեզրկվելու պատճառով նրանց մեծ մասը չի կարողանում մարել պարտքերը:

Ադրբեջանում մեծացել է բանկերին վարկային պարտքեր ունենալու պատճառով ինքնասպանությունների թիվը` կապված այն բանի հետ, որ դոլարային հաշվարկով ամսական վճարների չափը 3 տոկոսով ավելացել է:

«Ազադլըգ» թերթն այդ առնչությամբ գրում է. «Ինչքան սա պետք է շարունակվի: Ինչպես երեւում է` բանկերին բոլոր պարտք ունեցողների ինքնասպանությունից հետո Ադրբեջանում ոչ պարտք ունեցող կմնա, ոչ էլ ինքնասպանության դիմողներ»: 

Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով` այս տարվա ընթացքում այդ երկրում արդեն 39 ինքնասպանության դեպք է գրանցվել, որի մեծ մասը բանկերին ունեցած պարտքերը վճարել չկարողանալու պատճառով: Երկու մարդ ինքնահրկիզվել է,

Ադրբեջանի բանկային հատվածը կրախի է ենթարկվել: Անցյալ տարվա ընթացքում ազգային արժույթի` մանաթի գրեթե 100 տոկոսով արժեզրկվելու, բնակչության կողմից ֆոլարով վերցրած վարկերը վերադարձնելու գործում ծագած դժվարություններն ավելի են մեծացրել խնդրահարույց վարկերի ծավալը: Միայն այս տարվա ընթացքում Ադրբեջանում չեղարկվել է Texnikabank, Bank of Azerbaijan, NBCBank, Qafqaz İnkisaf Banki, Atrabank, Gancabank եւ United Credit Bank բանկերի գործունեության թույլտվությունները: Փակվել են նաեւ «Դեմիրբանկ»-ի 4 բաժանմունքները: Ադրբեջանում բանկերի փակվելու այդ գործընթացը շարունակվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]