Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիայի սուպերմարկետներին արգելեցին դեն նետել սննդամթերքը

Ֆրանսիայի սուպերմարկետներին արգելեցին դեն նետել սննդամթերքը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում ուժի մեջ Է մտել օրենքը, որը սուպերմարկետներին արգելում Է դեն նետել սննդամթերքը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով iTele հեռուստաալիքին:

Փետրվարի 5-ից խոշոր խանութները պարտավոր են պիտանելիության ժամկետը լրացող մթերքները հանձնել բարեգործական կազմակերպություններին, իսկ նրանք՝ կարիքավորներին:

Սենատի կողմից հավանության արժանացած փաստաթուղթը պատիժ Է նախատեսում այն սուպերմարկետների համար, որոնք կոչնչացնեն սննդամթերքը (պատիժները չեն կոնկրետացվում): Նշվում Է, որ նախքան օրենքի ընդունումը առեւտրական կետերը ոչ միայն թափում Էին մթերքները, այլեւ միտումնավոր այնպես Էին անում, որ դրանք պիտանի չլիենեն անօթեւան մարդկանց օգտագործման համար:

Ֆրանսիացի խորհրդարանականներից մեկը, որը հավանություն Է տվել այս փաստաթղթին, նշել Է, որ նոր կանոնները թույլ կտան կերակրել 10 միլիոն կարիքավորների:  

Ֆրանսիան աշխարհում դարձել Է առաջին երկիրը, որն այսպիսի օրենք Է ընդունել: Ակտիվիստները, որոնք առաջ Էին տանում այս նախաձեռնությունը, մտադիր են այդ պրակտիկան տարածել  Եվրամիության նաեւ մյուս պետություններում:   

ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպության տվյալներով՝ 2015 թվականին աշխարհում կար սովից տառապող շուրջ 790 միլիոն մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]