Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանում աշխատանքի տոնավաճառը վերածվել է գործազուրկների բողոքի ակցիայի

Ադրբեջանում աշխատանքի տոնավաճառը վերածվել է գործազուրկների բողոքի ակցիայի

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության երիտասարդական թեւի կողմից փետրվարի 5-ին Գյանջայում հայտարարված աշխատանքի տոնավաճառը վերածվել է հազարավոր գործազուրկների «բանակի» բողոքի ակցիայի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Meydan TV հեռուստաալիքի կայքը, 2 հազարից ավելի գործազուրկներ ժամանակից շուտ հավաքվել են ԵԱԿ-ի Գյանջայի բաժանմունքի շենքի առաջ: Նրանց մեծ մասին թույլ չի տրվել ներս մտնել:

Ներսում գտնվողներին առաջարկված բոլոր աշխատատեղերը ձեւական բնույթ են կրել: Հայտարարվել է, որ առանց դիպլոմների անձանց համար աշխատատեղեր չկան: Արդյունքում միջադեպըն առաջացրել է հավաքվածների դժգոհությունը: Նրանք իշխանությունների հասցեին «հրաժարական» լոզունգներ են հնչեցրել եւ բողոք հայտնել:

Գյանջայի գործադիր ղեկավար Էլմար Վելիեւը երկար սպասումից հետո հավաքվածներին հայտարարել է, որ տոնավաճառը հետաձգվում է, եւ պետք է տեղի ունենա եկող շաբաթ: Ոստիկանությունն անմիջապես նրան հեռացրել է զայրացած ամբոխի հարձակումներից: Ոստիկանության եւ գործազուրկների միջեւ հրմշտոց է առաջացել: Մի քանի մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք:

Ոստիկանությանը հազիվ է հաջողվել ցրել զայրացած գործազուրկներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]