Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հստակեցվել են Ընտրական օրենսգրքի ընդունման ժամկետները

Հստակեցվել են  Ընտրական օրենսգրքի ընդունման ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Ընտրական օրենսգրքի ընդունման հստակ ժամկետներն արդեն սահմանվել են: Փետրվարի 5-ին մեկնարկած  «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագիրը նոր առաջընթաց կապահովի ընտրական գործընթացների արդյունավետ կազմակերպման ու անցկացման գործում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Նախկինում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնք նպաստել են ընտրություններում թափանցիկության ապահովմանը: Այս նոր ծրագիրը կկրի երկարատև բնույթ, այն ոչ միայն խիստ արդիական է, այլև կարոր է Սահմանդրական բարեփոխումների տեսանկյունից: Ծրագրի ամփոփումից հետո հույս ունեմ,որ կունենանք նոր առաջընթաց ընտրական գործընթացների արդյունավետ կազմակերպման մասով»,- ասաց Մուկուչյանը` ընդգծելով, որ
Սահմանադրական բարեփոխումներից հետո առաջին անգամ այս տարի աշնանը հանրապետության համայնքների գրեթե 90 տոկոսում անցկացվելու են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: ՏԻՄ ընտրությունները անցկացվեն Ընտրական օրենսգրքին համահունչ:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ասաց, որ ԵՄ-ն  հույս ունի Հայաստանում Ընտրական նոր օրենսգրքի մշակման գործընթացում տեսնել քաղաքական բոլոր կուսակցություններին, քաղհասարակությանը, ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի, Վենետիկի հանձնաժողովի մասնագետներին, և որ Հայաստանն Ընտրական օրենսգրքի մշակման հարցում հաշվի կառնի նաև նրանց բոլորի առաջարկությունները:

«Հայաստանում անհրաժեշտություն կա վերականգել ընտրողների վստահությունն ընտրությունների արդարության և թափանցիկության հանդեպ, քանի որ վերջին տարիներին դրանք մի փոքր ընկել էին: Հայաստանում ընտրություններ անցկացնելու սարքավորումները բավականին զարգացած չեն արդար ընտրություններ անցկացնելու համար, և, բացի այդ, թափանցիկ ընտրությունների համար կարևոր է նաև մարդկային գործոնը», - «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագրի մեկնարկին նշեց ԵՄ դեսպանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]