Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գիտնականները գտել են ճաղատանալու պատճառը

Գիտնականները գտել են ճաղատանալու պատճառը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացի, ամերիկացի եւ հոլանդացի ծագումնաբանները հայտնաբերել են մարդկանց ճաղատանալու ծագումնաբանական պատճառները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետազոտության արդյունքները հեղինակները հրապարակել են Science հանդեսում, իսկ դրանց մասին հակիրճ հաղորդել Է EurekAlert!-ը:  

Ծագումնաբանները հանգել են այն եզրակացության, որ (որպես կանոն տարեց) մարդկանց մազերի կորուստը պայմանավորված Է մազի ֆոլիկուլի (մազապարկի - մազի արմատն իր շրաջապատի հետ) գործառույթների մարմամբ:

Դրա պատճառը գիտնականները տեսնում են ԴՆԹ-ի վնասումների կուտակման մեջ, որոնք խթանում են մազածածկույթների դեգեներատիվ փոփոխությունները: Մասնագետները հայտնաբերել են այն գործոնները (մասնավորապես COL17A1 գենը), որոնց ակտիվությունն ազդել Է ճաղատանալու վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]