Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՃՇՀԱՀ-ում մեկնարկեց բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումների նոր ծրագիրը

ՃՇՀԱՀ-ում մեկնարկեց բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումների նոր 
ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ագային Համալսարանը (ՃՇՀԱՀ) կարևորում է երկրատեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը տուրիզմի զարգացման ոլորտում: 2016-ի փետրվարի 2-ին ՃՇՀԱՀ-ում, ԷՐԱՍՄՈՒՍ+ ծրագրի շրջանակներում մեկնարկեց «Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ` տուրիզմի կառավարման և կիրառական երկրատեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնական» խորագրով ծրագիրը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՃՇՀԱՀ մամուլի քարտուղար` Ժասմեն Վիլյանը:

«Երկրատեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և դրանց ներդրումը տուրիզմի ոլորտում կնպաստի նոր բացահայտումների և կխթանի ոլորտի զարգացմանը: Հայաստանը գեղատեսիլ բնությամբ օժտված, հետաքրքիր և յուրօրինակ ճարտարապետություն ունեցող հնագույն մշակույթային ժառանգություն կրող երկիր է, և մենք պետք է այսօր պատրաստենք միջազգային որակավորում ունեցող կադրեր, որոնք իրենց գիտելիքներով կզարգացնեն ոլորտը: Այս տեսանկյունից առավել նշանակալի է եվրոպական և մեր հարևան Վրաստանի բուհերի հետ համագործակցությունը:»,-ողջունելով ներկաներին ասաց ՃՇՀԱՀ ռեկտոր` Գագիկ Գալստյանը:

Ծրագրի նպատակն է միջառարկայական բարեփոխումներ իրականացնել բարձրագույն կրթության ուսումնական ծրագրերում (մագիստրոսական մակարդակում և շարունակական կրթության բնագավառում)` ինտեգրելով երկրատեղեկատվական տեխնոլոգիաները, որոնք կիրառելի են մշակույթային ժառանգության փաստաթղթավորման, տուրիզմի կառավարման և ձեռներեցության ոլորտներում:

«Նախագիծը իրականացվելու է կոնսորցիումի միջոցով, որի անդամներն են չորս եվրոպական, վեց վրացական և վեց հայկական գործընկերներ: Ծրագիրը կնպաստի ՀՀ-ում և Վրաստանում տուրիզմի զարգացմանը: Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում ՃՇՀԱՀ-ին առանց որի աջակցության այս ծրագիրը իրականություն չէր դառնա:»,-Ներկայացնելով ծրագիրը ասաց ծրագրի համակարգող` Լուիս Ֆերնանդեսը (Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարան):

«Բարձրագույն կրթության միջկառավարական բարեփոխումներ` տուրիզմի կառավարման և կիրառական երկրատեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնական» ծրագիրի գործունեության երեք տարիների ընթացքում նախատեսվում է դասընթացների կազմակերպում համագործակցող բուհերում, ուսանողների փոխանակում, դասախոսների վերապատրաստում, երկրատեղեկատվական լաբորատորիաների հիմնում, զարգացում, նոր գործիքների համալրում: Ծրագրի ավարտից հետո կստեղծվեն նոր մագիստրոսական դասընթացներ երկրատեղեկատվական տեխնոլոգիաների և տուրիզմի ոլորտում, որոնց ուղղվածությունն է լինելու մարկետինգը և ձեռներեցությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]