Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԼՂՀ Նախագահն «Այբ»-ի ղեկավարի հետ քննարկել է Արցախում կրթության զարգացումը

ԼՂՀ Նախագահն «Այբ»-ի ղեկավարի հետ քննարկել է Արցախում կրթության զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին ընդունել է ՀՀ Նախագահի խորհրդական, «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, արծարծվել են Արցախում ժամանակակից պահանջներին համապատասխան կրթության զարգացման հետ կապված մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանն այս համատեքստում կարեւորել է «Այբ» կրթական հիմնադրամի գործունեությունը եւ նրա հետ կապերի շարունակական ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]