Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Զինվորական իրավապահ մարմիններն ուսումնասիրում են խտացրած կաթի մասին աղմկահարույց հրապարակումը

Զինվորական իրավապահ մարմիններն ուսումնասիրում են խտացրած կաթի մասին 
աղմկահարույց հրապարակումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինվորական իրավապահ մարմիններն ուսումնասիրում են համացանցում վիրուսային տարածում ստացած լուսանկարն ու հրապարակումը, ըստ որոնց` ֆեյսբուքյան օգտատերերից մեկը «Երևան սիթի» խանութների ցանցից գնել է զինվորների համար նախատեսված և վաճառքի համար ոչ ենթակա խտացրած կաթ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՊՆ պատվերով Զինված ուժերի համար արտադրված ապրանքները վաճառքի ենթակա չեն, դրանց վաճառքը բացառված է: Նշվեց, որ ԶՈՒ-ի համար նախատեսված արտադրատեսակների վրա նման`«զինվորի բաժին», մակնշում չի լինում:

«Երևան սիթի» խանութների ցանցն ավելի վաղ տեղեկություն էր տարածել` հայտնելով, որ տարածված տեղեկատվությունը սուտ է: «Համացանցում մի քաղաքացի, ով ներկայացել էր Լիդա Վարդանյան անուն-ազգանունով, անհասկանալի շահագրգռվածությամբ ակնհայտորեն ֆոտոմոնտաժ է արել խտացրած կաթի տուփի վրայի երկնագույն թուղթը և հայտարարում է, թե «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառվում է զինվորների համար նախատեսված վաճառքի ոչ ենթակա խտացրած կաթ: Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ տեղեկությունը սուտ է: «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում խտացրած կաթի տեսականու պակաս չկա, և մենք ամենևին անհրաժեշտություն չունենք համալրել այն՝ առավել ևս նման ծագում ու նպատակ ունեցող արտադրատեսակներով»:

Նկարը շատ արագ տարածվել է համացանցում` հատկապես ֆեյսբուքյան տիրույթում` դառնալով տարատեսակ քննարկումների առարկա:

 

Լուսանկարը` Ֆեյսբուք սոցիալական ցանցից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]