Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ագրարային համալսարանը ARES-ի վարկանիշում Հայաստանի բուհերի շարքում չորրորդն է

Ագրարային համալսարանը ARES-ի վարկանիշում Հայաստանի բուհերի շարքում չորրորդն է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը լուրջ և ծանրակշիռ գործունեության արդյունքում 2015թ. արձանագրեց էական հաջողություններ:  ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման ազգային համակարգի երեք կրթական աստիճաններում և մինչև երեք մասնագիտական ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող բուհերի ցանկում Հայաստանի ազգային ագրարային համալսարանը  2015  թվականին Երևանի պետական տնտեսագիտական և Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանների հետ՝ համապատասխանաբար 5.97, 5.93 և 5.92 միավորներով, կիսում է 2-րդ  3-րդ  և 4-րդ  տեղերը: Հարկ է նշել, որ նույն անվանակարգում 2013 թվականին համալսարանը զբաղեցրել է 1-ին, իսկ  2014 թվականին 3-րդ հորիզոնականը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բուհի լրատվական ծառայությունից, բուհի կատարած հսկայածավալ աշխատանքների մասին է խոսում այն փաստը, որ 2015 թվականին, որպես գիտահետազոտական աշխատանքներ կատարող բուհ, համալսարանը զբաղեցնում է պատվավոր 1-ին, իսկ դասավանդման գործընթաց անվանակարգում՝ 2-րդ տեղը:

Ամենամյա նմանատիպ հետազոտություններ և վարկանիշավորում է անցկացվում  նաև ARES  միջազգային ընկերության կողմից, որի արդյունքում 2015 թվականին, բուհերի վարկանիշավորման արդյունքում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը արժանացել է բարձր վարկանիշի:

Հարկ է նշել, որ ARES միջազգային ընկերությունն իր վարկանիշավորումն իրականացնում է՝ ելնելով եվրոպական նոր համալսարանական կրթության ստանդարտներից, որոնք ընդունվել են 2015թ.-ին՝ բարձրագույն կրթության ապահովման միջազգային ասոցիացիայի և բարձրագույն կրթության  եվրոպական ռեգիստրի կողմից և հաստատվել ԵՄ հանձնաժողովի կողմից:

ARES-ի կողմից համալսարանների վարկանիշավորման հիմնական նպատակը ուսանողներին բավարար գիտելիքներով ապահովելու, գիտահետազոտական գործունեություն ծավալելու, ապագա գործատուների հետ համագործակցելու հնարավորությունների և  մի շարք այլ տարրերի գնահատումն է: Վարկանիշավորումն իրականացվում է  անկախ փորձագիտական խմբի կողմից՝ բացառելով սուբյեկտիվ գործոնների  ազդեցությունը:

Համաձայն 2015 թվականի ցուցանիշների՝ ՀԱԱՀ-ն հայաստանյան բուհերի շարքում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, ինչը բարձր գնահատական է, որը հաստատվել է ARES-ի համանուն հավաստագրով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]