1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԼՂ կարգավորմանը վնասող գործոնները ԵԽԽՎ-ում որոշակիորեն չեզոքացվեցին. Տիգրան Աբրահամյան

ԼՂ կարգավորմանը վնասող գործոնները ԵԽԽՎ-ում որոշակիորեն չեզոքացվեցին. Տիգրան 
Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հակահայկական բանաձևի տապալումը փաստեց, որ հայկական կողմը ևս տարբեր ուղղություններով աշխատանքներ էր իրականացրել: Նման գործելաոճը պետք է մշտական բնույթ կրի, որովհետև միայն այդ պարագայում հնարավոր կլինի զարգացնել հաջողությունները ու հնարավորինս խույս տալ անցանկալի բանաձևերից: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Տիգրան Աբրահմայանն՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում երկու հակահայկական բանաձերի քննարկմանն ու քվեարկության արդյունքներին:

-Պարոն Աբրահամյան, ԵԽԽՎ-ում երկու հակահայկական զեկույցների քվեարկության նման արդյունքն արդյո՞ք սպասելի էր: Արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դատապարտող հայտարարությունը թողեց իր ազդեցությունը:

-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԵԽԽՎ-ում շրջանառվող բանաձևերի մասին բավական հստակ դիրքորոշում էին արտահայտել, ինչը չէր կարող ազդեցություն չունենալ իրադարձությունների ընթացքի վրա:  Համանախագահների հայտարարությունը կարևոր էր նրանով, որ հետագայում ևս այն իր ակտուալությունը չի կորցնելու: Սա հաշվի պետք է առնեն բոլոր այն կառույցներում, որտեղ հետագայում փորձ կկատարվի բանակցությունների տրամաբանությանը հակասաող նախաձեռնություններ իրականացնել: Միաժամանակ նկատելի էր, որ հայկական կողմը ևս տարբեր ուղղություններով աշխատանքներ էր իրականացրել. Դրանք պետք է մշտական բնույթ կրեն, որովհետև միայն այդ պարագայում հնարավոր կլինի զարգացնել հաջողություններն ու հնարավորինս խույս տալ անցանկալի բանաձևերից:

-Մինչ զեկույցների քննարկումը խոսվում էր այն մասին, որ դրական քվեարկելու դեպքում կարող է վնաս հասցվել բուն բանակցային գործընթացին: Քվեարկության նման պատկեր ունենալով կարո՞ղ ենք ասել, որ այդ վտանգը չեզոքացվեց:

-Կարող ենք ֆիքսել, որ բանակցային գործընթացը վնասող գործոնները որոշակիորեն չեզոքացվեցին: Իհարկե, այդ բանաձևերը խորհրդատվական բնույթ են կրում, սակայն հաշվի առնելով եվրոպական կառույցի կշիռն ու բանաձևերի քարոզչական նշանակությունը, դրանց ընդունվելն անցանկալի էր:

- Երկրորդ զեկույցը, որն իր մեջ հումանիտար խնդիր է ներառում` կապված ջրային պաշարների օգտագործման հետ, ընդունվեց: Դրա հետևանքն ինչպիսի՞ն կարող է լինել:

-Տեսեք, միջազգային հանրությունն, ի դեմս Մինսկի խմբի համանախագահների, օրեր առաջ հորդորեց ԵԽԽՎ-ին չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ կբարդացնեն շարունակվող բանակցային գործընթացը, ինչին հետևեց ադրբեջանական արձագանքը, այն է՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործընթացի կարգավորման հարցում մենաշնորհ չունի:

Սա այն դեպքում, երբ ակհայտ էր, որ միջազգային հանրությունը խնդրի կարգավորման մանդատը հենց ԵԱՀԿ Մինսկի խմբին է վերապահել: Ակնհայտ էր, որ Ադրբեջանում համանախագահների հայտարարությունը շոկ էր առաջացրել: Այս պարագայում խոսել բանակցային գործընթացի վրա այդ բանաձևի լուրջ հետևանքների մասին, ուղղակի անիմաստ է: Մինսկի խումբն իր հայտարարությամբ արդեն իսկ վերաբերմունք է արտահայտել ոչ միայն Ադրբեջանի վարքագծի, այլ նաև ԵԽԽՎ-ում ընդունվող նմանօրինակ բանաձևերի մասին:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]