Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատժամիջոցների չեղարկումը կնպաստի Իրանի տնտեսության զարգացմանը

Պատժամիջոցների չեղարկումը կնպաստի Իրանի տնտեսության զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը  մեծ ոգևորություն  առաջացրեց երկրում, քանի որ ԻԻՀ տնտեսությունը շուրջ 20 տարի բավականին ծանր վիճակում էր: Պատժամիջոցների վերացումից հետո արդեն կարող է ազատ «շունչ քաշել»: «Արմենպրես» հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

«Պատժամիջոցներից ազատումն Իրանին վերադարձրեց ֆինանսական ավուարները (օտարերկրյա բանկերի հաշիվներում գտնվող բանկի միջոցները` օտարերկրյա արտարժույթով,- խմբ.), որոնք արևմտյան բանկերում սառեցվել էին: Այս պահին 50 մլրդ դոլար ապասառեցվել է և տրվել Իրանին, որպեսզի պետությունը կարողանա զարգացնել իր տնտեսությունը»,-ասաց իրանագետը:

Նրա խոսքով՝ պատժամիջոցների վերացումն Իրանին թույլ տրեց  զբաղվել նավթի և գազի առևտրով, մտնել առևտրական ակտիվ գործունեության մեջ: Մյուս պետությունների հետ կարող է առևտրական պայմանագրեր կնքել: Իրանի 400 քաղաքացիների անուններ սև ցուցակներից դուրս են բերվել, և նրանք կարող են ազատ առևտուր իրականացնել:

«Մյուսը, որ Իրանին թույլ տրվեց, մարդատար ինքնաթիռների ձեռքբերման հնարավորությունն էր: Վերջին տարիներին բավականին շատ ավիավթարներ էին տեղի ունենում, քանի որ Իրանի Իսլամական Հանարապետության օդային ծառայությունները չէին համալրվել նոր տեխնիկայով և բավական խոցելի վիճակ էր: Այսօր Իրանն ունի և նոր տեխնիկա ձեռք բերելու հնարավորություններ»,- ասաց Իսկանդայանը:

Իրանագետը հավելեց, որ Իրանը, միաժամանակ հետևելով Վիեննայում տեղի ունեցող բանակցություններին, իջեցրել է ուրանի հարստացումը մինչև 3,5 տոկոս:

Իրանագետը նշեց նաև, որ պատժամիջոցները հանելու նախաշեմին, նույնիսկ դեռ  չէր հայտարարվել, որ հանելու են, Իրանի արժույթը, բորսաները բավական բարձրացել էին, իսկ հայտարարելու պահին Սաուդյան Արաբիայի բորսաները 6 տոկոսով ընկել:

Իրանի Իսլամական Հանրապետությունը հունվարի 16-ից ազատվել է միջազգային հանրության կողմից իր վրա դրված պատժամիջոցների մեծ մասից: Պատժամիջոցների չեղարկման փաստը հաստատել են  Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Այսպիսով, Իրանը բոլոր ոլորտներում կրկին դառնում է միջազգային համագործակցության լիիրավ անդամ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]