Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

2016 թ. Հայաստանի տարվա թռչուն է ճանաչվել Սովորական հողմավար բազեն

 2016 թ. Հայաստանի տարվա թռչուն է ճանաչվել Սովորական հողմավար բազեն

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականի տարվա թռչուն է ճանաչվել Սովորական հողմավար բազեն (Falco tinnunculus): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հայաստանի թռչունների պահպանման միությունից:

Ինչպես նախորդ տարի,այս տարի նույնպես, «Տարվա թռչնի» թեկնածու թռչունները հինգն էին`  Սպիտակ խաղտտնիկը, Սովորական հողմավար բազեն, Ժուլանը, Փոքր ձկնկուլը և Տնային բվիկը: Լավագույն եռյակում հայտնվեցին Սովորական հողմավար բազեն (1008 ձայն),Սպիտակ խաղտտնիկը (456 ձայն) և Ժուլանը (451 ձայն): Հարցմանը մասնակցել է 2 հազար 307 մարդ, ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից: Հարցման մասնակիցնեին հնարավորություն տրվեց քվեարկել առցանց` Հայաստանի թռչունների պահպանման միության էլեկտրոնային կայքում, իսկ համացանցի անհասանելության պատճառով որոշ մարզերում բաժանվել են քվեաթերթեր:

Սովորական հողմավար բազեն իր չափերով աղավնու մեծության թռչուն է: Մարմնի ընդհանուր երկարությունը 32-35 սմ է, թևերի բացվածքը՝ 71-80  սմ, իսկ ընդհանուր զանգվածը կազմում է 120-280 գ: Սովորական հողմավար բազերի տեսողությունը 2.5 անգամ ավելի ուժեղ է մարդկանց տեսողությունից:

«Տարվա թռչուն» նախաձեռնության նպատակն է սևեռել Հայաստանի բնակչության ուշադրությունը թռչունների եւ նրանց բնադրավայրերի պահպանման խնդիրներին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]