Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ դեսպանը և Ռումինիայի վարչապետը քննարկել են «Արարատից Կարպատներ. հազարամյա պատմություն» ցուցահանդեսի խնդիրները

ՀՀ դեսպանը և Ռումինիայի վարչապետը քննարկել են  «Արարատից Կարպատներ. հազարամյա 
պատմություն» ցուցահանդեսի խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանի և երկրի վարչապետ Դաչիան Չոլոշի հունվարի 13-ի կայաացած զրույցի ընթացքում դեսպան Գասպարյանը Ռումինիայի վարչապետին է փոխանցել Հայաստանի վարչապետի ողջույնները, հայ-ռումինական օրակարգի հարցերի շարքում ներկայացրել «Արարատից Կարպատներ. հազարամյա պատմություն» ցուցահանդեսի հետ կապված խնդիրները: Ցուցահանդեսի անցկացումը նախատեսված է ընթացիկ տարում և այն պատմելու է ռումինահայ մշակութային հարուստ ժառանգության մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, վարչապետը, բարձր գնահատելով միջնադարից մինչև այսօր ռումինահայ համայնքի դերը ռումինական կյանքի բոլոր ոլորտներում, կարևորել է նման մշակութային միջոցառումների անցկացումը հայ-ռումինական երկկողմ հարաբերությունների զարգացման, ինչպես նաև երիտասարդ սերնդի դաստիարակության գործում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքը ցուցահանդեսի պատշաճ անցկացման ուղղությամբ:

Վարչապետ Դաչիան Չոլոշը Ռումինիայի լիակատար աջակցությունն է հայտնել Հայաստանին նորացված Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ այլ ծրագրերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]