1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իտալիայի Պեսկարա քաղաքում կայացել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տեսաերիզի շնորհանդես

Իտալիայի Պեսկարա քաղաքում կայացել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 
տեսաերիզի շնորհանդես

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Պեսկարա քաղաքում դեկտեմբերի 28-ին կայացել է Իտալիայում լայն ճանաչում վայելող երաժիշտ և ռեժիսոր Ռոբերտո Պաչի Դալոյի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «1915. The Armenian Files» ստեղծագործության տեսաերիզի շնորհանդեսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, տեսաերիզի թողարկմանը և դրա հետ կապված ստեղծագործական ուսումնասիրություններին իր աջակցությունն էր բերել Իտալիայում Հայաստանի դեսպանությունը՝ «Giardini Pensili» և «Arthub» ընկերությունների հետ համագործակցությամբ: Շնորհանդեսը՝ դեսպանության հովանավորությամբ, կազմակերպել էր ARCI իտալական մշակութային ձախակողմյան ասոցիացիան: «1915. The Armenian Files» ստեղծագործության տեքստի հիմնական մասը Դանիել Վարուժանի բանաստեղծություններից են, որոնք ընթերցում է արքեպիսկոպոս Լևոն Պողոս Զեքիյանը: Պատկերներն ու տեսարաններն ուղեկցվում են էլեկտրոնային ռիթմերով, ձայնային սյուժեներով ու վոկալով:

Ստեղծագործությունը և տեսաերիզը ներկայացրել են և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի մասին խոսել Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը և «1915. The Armenian Files» ստեղծագործության հեղինակ Ռոբերտո Պաչի Դալոն:

Միջոցառմանը ներկա էին իտալացի քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ, զանգվածային լրատվամիջոցների, իտալահայ համայնքի ներկայացուցիչներ:

Ռոբերտո Պաչի Դալոն 2015թ. արժանացել է Իտալիայում մեծ հեղինակություն վայելող «Նեապոլի՝ իտալական մշակույթի և լեզվի» մրցանակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]