Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ բնապահպանության նախարարությունը հինգ օրվա ընթացքում առգրավել է 556 «սիգ» տեսակի ձուկ

ՀՀ բնապահպանության նախարարությունը հինգ օրվա ընթացքում առգրավել է 556 «սիգ» 
տեսակի ձուկ

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 2015 թվականի դեկտեմբերի 21-25-ին իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում  կայացվել է 150 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 1,41 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Մասնավորապես`  «Հայանտառ ՊՈԱԿ» Կապանի անտառտնտեսությունում իրականացված ստուգման արդյունքում  հայտնաբերված  խախտումների համար հաշվարկվել է 1.260.75 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից  հայտնաբերված ապօրինի ծառահատման և ապօրինի արածեցման  գործերի քննության արդյունքում  կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 72,9 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 78 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի  տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի  վարչական տուգանքի  որոշում: 

Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 146կգ (218հատ) «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել Երևանի լսողական և Ն.Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներ, «Զատիկ» Երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ և «Նորքի տուն ինտերնատ», «Երևանի N 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ:

Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 9.1կգ (19հատ) «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Գյումրու «Ֆ.Նանսենի անվան երեխաների  խնամքի և պաշտպանության հաստատություն» ՊՈԱԿ:

Կոտայքի տարածքային բաժնի  աշխատակիցների  իրականացած շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 115.5կգ (169հատ) «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց և  թիվ 1 հատուկ դպրոց:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ աշխատակիցների համատեղ  իրականացած շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 83 կգ (150հատ) «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է  «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ և «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատ»:   Առգրավվել է նաև 50 հատ տիրազուրկ ձկնորսական ցանց և 91 խեցգետորսիչ: 

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 725.4 հազար դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]