Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ժամը 18:30-ի դրությամբ ՔԿՀ-ներում քվեարկությանը մասնակցել է 825 կալանավորված անձ

 Ժամը 18:30-ի դրությամբ ՔԿՀ-ներում քվեարկությանը մասնակցել է 825 
կալանավորված անձ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ժամը 18:30-ի դրությամբ մասնակցել է 825 կալանավորված անձ: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կազմ-վերլուծական և միջազգային համաագործակցության բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Հայկ Քոչինյանը: «Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցելու իրավունք ուներ 958 կալանավարված անձ, որոնցից 825-ն արդեն մասնակցել է քվեարկությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Քոչինյանը:

Նա ընդգծեց, որ կալանավորված անձանց համար քվեարկությունը կազմակերպելու համար հանրապետության քրեակատարողական հիմնարկներում ձևավորվել են տեղամասային կենտրոններ: Կալանավորված անձանց քվեարկության ընթացքում խախտումներ չեն արձանագրվել: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում քվեարկությանը հետևել են Եվրոպայի խորհրդի միջազգային դիտորդներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]