Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի ամենածեր տիկնիկային թատրոնում «Կարմիր գլխարկը» կներկայացվի գերմաներենով

Հայաստանի ամենածեր տիկնիկային թատրոնում «Կարմիր գլխարկը» կներկայացվի 
գերմաներենով

ԳՅՈՒՄՐԻ, 2  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ամենածեր՝ Գյումրու տիկնիկային թատրոնի տիկնիկները «խոսում են» գերմաներեն: Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը հեքիաթասեր հանդիսատեսի դատին է հանձնելու Գրիմ եղբայրների հայտնի հեքիաթի մոտիվներով բեմադրված «Կարմիր գլխարկը»` հայերեն-գերմաներեն հեքիաթը. պիեսի հեղինակ Լևոն Բաղդասարյան, բեմադրությունն ու երաժշտական ձևավորումը Արմինե Մանուկյանի:

Դեկտեմբերի 2-ին կայացած ասուլիսի ժամանակ տիկնիկային թատրոնի տնօրեն Լևոն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է վեց ներկայացում Գյումրիում, Արթիկում, Մեծ Սեպասարում, Երևանում և Ճամբարակում: Ընդհանուր առմամբ` սպասվում է մոտ 1.150 հանդիսատես: Առաջնախաղը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Գյումրիում:

Նախաձեռնությունը եղել է Գյումրու ARTBogen գերմանախոսների մշակութային կենտրոնինը: «Հայաստանում, չգիտես ինչու, այս լեզուն հետընթաց է ապրել, մինչդեռ ժամանակին գերմաներենի ինչպես թարգմանության, այնպես էլ դասավանդման գործընթացը բավական կայուն հիմքերի վրա է եղել: Սակայն գերմաներեն լեզուն կրթության բնագավառում յուրաքանչյուր հայի համար շարունակում է կարևոր դեր խաղալ« և դրա համար բազմաթիվ պատճառներ կան: Նախագծի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել գերմաներեն լեզվի վրա և խրախուսել այն մարդկանց« ովքեր ցանկություն ունեն զբաղվել այս լեզվով: Մենք ցանկանում ենք« որ հանդիսատեսի՝ հատկապես աշակերտների« ծնողների և ուսուցիչների հետ անմիջական շփման արդյունքում բացահայտվի այս լեզվի ամբողջ գեղեցկությունը: Ներկայացումը նախատեսված է ինչպես այն երիտասարդ հանդիսատեսի համար« ովքեր որոշ չափով տիրապետում են գերմաներենին« այնպես էլ նրանց համար« ովքեր հետաքրքրությունից դրդված ուղղակի ցանկանում են ավանդական ամանորյա հեքիաթ տեսնել: Ներկայացումը բեմադրել է Գյումրու տիկնիկային թատրոնի թատերախումբը՝ Գերմանիայից ժամանած թատերական մանկավարժի հետ միասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման ժամանակ նշեց Գյումրու Բեռլին արտ-հոթելի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը՝ հավաստելով, որ տիկնիկային այս ներկայացման ժամանակ բազում անակնկալներ են պատրաստել  և՛ մեծերի, և՛ փոքրերի համար:

Խոսելով ընդհանուր առմամբ գերմաներեն լեզվի զարգացման մեխանիզմների մասին՝ Հայաստանում Թբիլիսիի Գյոթեի անվան ինստիտուտի գերմաներենի դասավանդման փորձագետ Յուլիա Քրամերը նշեց, որ փորձ է արվում տարբեր ծրագրերով ու տարբեր նորարարություններով տարածել լեզուն: «Պետք է ասեմ, որ երկլեզու դասընթացը ամենարադյունավետ ու դյուրամարս մեթոդն է, իսկ եթե դա զուգակցվում է թեթև կատակով, ապա դա ավելի է նպաստում գերմաներենի տարածմանը: Հայաստանում և Գերմանիայում մենք ունենք մի ընդհանուր գիծ՝ սերը հեքիաթի նկատմամբ, և սա ստիպեց ձեռնարկել ու իրականացնել այս ծրագիրը»,-նշեց  Յուլիա Քրամերը: Հ

Հանդիպման ընթացքում տիկնիկային թատրոնի տնօրեն Լևոն Բաղդասարյանը հույս հայտնեց, որ այս մեկնարկը կլինի շարունակական, ավելին, նպատակներ կան ներկայացումներ պատրաստել ամբողջովին գերմաներեն լեզվով:

Նախագիծը ֆինանսավորվել է Հայաստանում Գերմանիայի դեսպանության կողմից՝ Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջոցներով: Նախագծին աջակցում են Գյումրու ARTBogen գերմանախոսների մշակութային կենտրոնը« Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը և Հայաստանում Թբիլիսիի Գյոթեի անվան ինստիտուտը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]