Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀԿ-ն արձագանքում է Րաֆֆի Հովհաննիսյանի քայլին

ՀՀԿ-ն արձագանքում է Րաֆֆի Հովհաննիսյանի քայլին

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խեղկատակություն է համարում «Ժառանագություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` «Նոր Հայաստան»-ի երթի ժամանակ ՀՀԿ շենքի առջև ծաղիկներ դնելու փորձը: «Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը խեղկատակություն է, նա այդ ծաղիկները պետք է նվիրի աղջիկներին, ոչ թե նման խեղկատակություն անի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Բաղդասարյանը;

Իր հերթին, Հանրապետական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշեց, որ Հովհաննիսյանը հավանաբար շփոթել է և նա ծաղիկներ պետք է նվիրեր «Ժառանագություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին:    

«Նոր Հայաստան» նախաձեռնության հրավիրած հանրահավաքի մասնակիցները փորձել են մոտենալ Մելիք-Ամադյան փողոցում գտնվող Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակին, իսկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է ծաղիկներ դնել ՀՀԿ գրասենյակի մոտ սակայն ոստիկաները պատ են կազմել և դա թույլ չեն տվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]