Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը գտնում է, որ ՌԴ-ն պետք է համոզի Ասադին հեռանալ զբաղեցրած պաշտոնից

ԱՄՆ-ը գտնում է, որ ՌԴ-ն պետք է համոզի Ասադին հեռանալ զբաղեցրած պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը գտնում է, որ Ռուսաստանը ճիշտ չի օգտագործում իր մեծ ազդեցությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա, քանի որ հրաժարվում է նրան համոզել հեռանալ իր պաշտոնից` հանուն Սիրիայում քաղաքացիական պատերազմի դադարեցման: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը` Կոնգրեսում ունեցած ելույթի ընթացքում:

«Ռուսաստանը հսկայական ազդեցություն ունի Ասադի վրա, սակայն այն ճիշտ չի օգտագործում: Նա սատարում է Ասադին և հարվածներ հասցնում սիրիական ընդդիմությանը: Ժամանակն է, որ Ռուսաստանը կանգնի ճիշտ ուղու վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Քարտերը:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակում է անհրաժեշտ համարել այդ հակամարտության քաղաքական լուծումը, սակայն դրա համար պահանջվում է Ասադի հեռանալն իր պաշտոնից, քանի որ նա արդեն վաղուց չի վայելում իր երկրի ժողովրդի մեծ մասի աջակցությունը: «Ասադին աջակցելն օգնում է միայն քաղաքացիական պատերազմի շարունակմանը»,- TASS-ի հաղորդմամբ` ասել է Պենտագոնի ղեկավարը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]