Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Թուրքական հոսք»-ը և «Ակկույու» ատոմակայանը դեռ չեն ներառվել Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցանկում

«Թուրքական հոսք»-ը և «Ակկույու» ատոմակայանը դեռ չեն ներառվել Թուրքիայի դեմ 
պատժամիջոցների ցանկում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թուրքական հոսք»-ի և «Ակկույու» ատոմակայանի նախագծերը դեռ չեն ներառվել Թուրքիայի դեմ Ռուսաստանի կողմից կիրառվող պատժամիջոցների ցանկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված համապատասխան փաստաթղթում բացակայում է էներգետիկայի ոլորտին վերաբերվող սահմանափակումների հիշատակումը:

Պարբերականի փոխանցմամբ՝ «Ռոսատոմում» հրաժարվել են մեկնաբանել Թուրքիայում նախատեսվող «Ակկույու» ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագիծը պատժամիջոցների ցանկում ընդգրկվելու հարցը:

«Թուրքական հոսք» նախագիծը նախատեսում է Սեւ ծովի հատակով Ռուսաստանից Թուրքիա գազի մատակարարում: 2014 թվականի դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի` Թուրքիա կատարած այցի ընթացքում ռուսաստանյան «Գազպրոմ» եւ թուրքական խողովակաշարային Botash ընկերությունները գազատարի շինարարության գծով փոխհամաձայնության մասին հուշագիր էին ստորագրել: 

Թուրքիան մինչեւ 2023 թվականը, երբ կնշվի հանրապետության հռչակման 100-ամյակը, նախատեսում է ավարտել երեք ատոմային Էլեկտրակայանի կառուցումը, որոնցից առաջինը Ռուսաստանի մասնակցությամբ նախատեսվում Է կառուցել միջերկրածովյան Մերսին նահանգի «Ակկույու» հարթակում


Լուսանկարը` ТАСС


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am