Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

The Times-ը տեղեկացրել է Սիրիայում նոր ռազմաբազա ստեղծելու ՌԴ ծրագրերի մասին

The Times-ը տեղեկացրել է Սիրիայում նոր ռազմաբազա ստեղծելու ՌԴ ծրագրերի մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը պատրաստվում է Սիրիայում բացել երկրորդ ռազմաբազան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին հաղորդում է բրիտանական The Times թերթը:

Վերջինի տվյալներով, ՌԴ-ն մտադիր է այդ ռազմաբազա ուղարկել լրացուցիչ ռազմական ինքնաթիռներ և զորք: «Մոտավորապես, մեկ ամիս առաջ Հոմսին մոտ գտնվող «Աշ-Շայրաթ» ավիաբազա, որտեղ արդեն դիրքավորվել են ռուսական ռազմական ինքնաթիռներն ու աջակցության խումբը, նոր սարքավորումներ են մատակարարվել»,- The Times-ին տեղեկացրել է տեղի բնակիչներից մեկը:

«Մոտավորապես 50-60 ռուս զինվոր է տեղակայվել այնտեղ, նրանք ապահովված են բնակության համար անհրաժեշտ միջոցներով, միաժամանակ, նրանցից մի քանիսն ապրում են Հոմսում, որը մի փոքր է հեռու օդանավակայանից: Որքան ես գիտեմ, այնտեղ է տեղակայվել 10 ռազմական ինքնաթիռ և 15 ուղղաթիռ, որոնք հարվածներ են հասցնում Հոմսի արևելյան հատվածի ուղղությամբ»,- ասել է թերթի զրուցակիցը:       

«Նոր ռազմաբազայի շնորհիվ ռուսական ավիացիոն խմբավորումը Սիրիայում կարող է ավելացվել մինչև 50 ինքնաթիռով, բազայի շրջակայքում կարող են տեղակայվել հատուկ ծառայությունների, հետախուզության և թիկունքային աջակցության շուրջ 1000 զինծառայողներ»,- գրել է թերթը` վկայակոչելով մերձավոր Արևելքում իր աղբյուրը:   

Ներկա դրությամբ ռուսական ավիախումբը, որն օպերացիա է իրականացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, տեղակայված է Լաթաքիայի «Հմեյմիմ» օդանավակայանում: 

 

Լուսանկարը`  ТАСС


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]