Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Առողջապահության նախարարը հետազոտվել է ՁԻԱՀ-ի կանխարգելման շարժական բուժախտորոշիչ կլինիկայում

Առողջապահության նախարարը հետազոտվել է ՁԻԱՀ-ի կանխարգելման շարժական 
բուժախտորոշիչ կլինիկայում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկայում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, առողջապահության նախարարի օրինակին հետևել են նաև նախարարության ստորաբաժանումների ղեկավարները:

Արմեն Մուրադյանը մասնակցել է նաև ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շենքում տնօրինության և բուժանձնակազմի նախաձեռնությամբ բացված մատուռի օրհնության կարգի արարողությանը, որը կատարել է Արարատյան Հայրապետական Թեմի «Ցերեկային Կենտրոն»-ի հոգևոր հովիվ, Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու Տեր-Գրիգոր քահանա Գրիգորյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]