Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գերմանիայի Կարլսռուհե քաղաքում տեղի է ունեցել Հայաստանին նվիրված փառատոն

Գերմանիայի Կարլսռուհե քաղաքում տեղի է ունեցել Հայաստանին նվիրված փառատոն

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԳԴՀ Կարլսռուհե քաղաքի «Badisches Staatstheater» պետական թատրոնում նոյեմբերի 21-29-ն անցկացվել է «Անմոռուկ» խորագրով փառատոն՝ նվիրված Հայաստանի պատմությանն ու ներկային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, փառատոնի շրջանակներում կայացել է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օր» վեպի մոտիվներով «Մուսա լեռան մանուկները» ներկայացման պրեմիերան` բեմադրված Կարլսռուհեի պետական դրամատիկական թատրոնի ղեկավար Յան Լինդերսի կողմից: Նշված ներկայացումը մինչև 2016 թվականի ապրիլը բեմադրվելու է Գերմանիայի տարբեր թատերական բեմերում:

Փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել նաև Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի ընթերցանությունը, ինչպես նաև գերմանահայկական ընկերակցության կողմից պատրաստված «Աղետ» խորագրով փաստագրական ցուցահանդեսը:

Նոյեմբերի 29-ին կայացած փառատոնի փակման գալա-միջոցառմանը ներկաներին ողջույնի խոսքով են դիմել Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Կարլռուհեի քաղաքապետ Ֆրանկ Մենթրուպը։ Միջոցառմանը ներկա են եղել ԳԴՀ Բունդեսթագի և Լանդթագերի պատգամավորներ, Բադեն-Վյուրթեմբերգի երկրամասային կառավարության և Կարլսռուհեի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]