Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ներկայացուցչությունը մասնակցել է Վիեննայի կանանց խորհրդի կազմակերպված բարեգործական տոնավաճառին

ՀՀ ներկայացուցչությունը մասնակցել է Վիեննայի կանանց խորհրդի կազմակերպված 
բարեգործական տոնավաճառին

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը նոյեմբերի 27-28-ին մասնակցել է ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհրդի կողմից կազմակերպված բարեգործական տոնավաճառին, որի ամբողջ հասույթը տրամադրվելու է կարիքավոր երեխաների աջակցությանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հայկական տաղավարում ներկայացվել են Հայաստանը խորհրդանշող հուշանվերներ, զարդեր, հայկական գինի և կոնյակ, հրուշակեղեն, ինչպես նաև մշտական ներկայացուցչության դիվանագետների և հայ համայնքի տիկնանց կողմից պատրաստված անուշեղեններ:

ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհրդի բարեգործական միջոցառումներին ՀՀ մշտական ներկայացուցչության ամենամյա ակտիվ և արդյունավետ մասնակցության շնորհիվ հաջողվում է ծրագրերի ֆինանսավորում ստանալ Հայաստանի կարիքավոր, հաշմանդամ, մանկատների, ինչպես նաև երկրաշարժից տուժած գոտում ապրող երեխաներին աջակցելու համար: Այս ծրագրերի շրջանակներում Գյումրիում կառուցվել է խաղահրապարակ հաշմանդամություն ունեցող երեխաների համար, իսկ Երևանում վերանորոգվել է աուտիզմով հիվանդ երեխաների կենտրոնը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]