Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Casadei բրենդը հարսանեկան հավաքածու Է ներկայացրել

Casadei բրենդը հարսանեկան հավաքածու Է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական կոշիկի Casadei արտադրողը աշուն-ձմեռ 2015-2016 հավաքածուի շրջանակներում ներկայացրել Է պողպատե կրունկով Blade («Սայր») կոշիկների հարսանեկան շարքը: Այն վաճառվելու Է միայն բրենդի պաշտոնական կայքի առցանց-կրպակում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով արտադրողի մամուլի տեղեկագրին:

Մակնիշը հարսնացուների համար առաջարկում Է դասական նավկոշիկներ՝ երկու երանգի՝ ճերմակափրփուր-սպիտակ եւ շամպայնի գույնի մետաքսե կտորից վերնամասով: Կոշիկներն ունեն պողպատից պատրաստված 12 սանտիմետր բարձրությամբ Blade մոդելի ֆիրմային կրունկ, որն ունի նույն այն երանգը, ինչը եւ կոշիկների վերնամասը:

Casadei բրենդը Կվինտո եւ Ֆլորա Կասադեյները 1958 թվականին հիմնադրել են իտալական Սան-Մաուրո-Պասկոլի քաղաքում: Ներկայում մակնիշը կոշիկ եւ աքսեսուրաներ Է արտադրում կանանց ու տղամարդկանց համար:

Blade մոդելն ամեն տարեշրջանում, սկսած 2011 թվականից, թողարկվում Է նոր գույներով ու նյութերով՝ 5, 8, 10 կամ 12 սանտիմետր բարձրությամբ պողպատե կրունկների վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]