Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Միհրան Պողոսյանն ընդունել է Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի ղեկավարությանը

Միհրան Պողոսյանն ընդունել է Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի ղեկավարությանը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի պատվիրակությանը՝ հարկադիր կատարման գծով տնօրեն և գործառնությունների գծով ղեկավար Սվեն Կիհլգրենի գլխավորությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և Հայաստան ժամանելու համար, ապա կարևորել է Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի հետ համագործակցության խորացումն ու ընդլայնումը:

Միհրան Պողոսյանը, մասնավորապես, նշել է. «Մենք հետաքրքրված ենք Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի փորձով: Որպես պետական կառավարման մարմին՝ ՀՀ հարկադիր կատարման ծառայությունը կարողացել է բազմաթիվ մարտահրավերների դիմագրավել, մասնավորապես, կատարողական վարույթների մեծ հոսքին։ Դա կարողացել ենք կազմակերպել տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ՝ առանց աշխատակիցների թիվն ավելացնելու։ Մեզ համար արդիական է ՏՏ ոլորտի զարգացումը, և մեր ամենօրյա աշխատանքում մենք հետևողական ենք ծառայությունում ոլորտի զարգացմանն ու մարտահրավերների դիմագրավմանը»։

Շվեդ գործընկերների հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում են ինչպես ՀՀ հարկադիր  կատարման ծառայության պրակտիկ գործունեությունը, այնպես էլ դրա համար հիմք հանդիսացող օրենսդրական կարգավորումները։ «Անշուշտ, արժևորում ենք մեր կուտակած փորձը, սակայն  շատ կարևոր և օգտակար է ուսումնասիրել և ձեռք  բերել այլ երկրների փորձը ևս»,-իր խոսքում նշել է Սվեն Կիհլգրենը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք  թեմաներ, մասնավորապես, կատարողական վարույթի ընթացքում կիրառվող հարկադրանքի միջոցների տեսակները և կիրառման առանձնահատկությունները, ՏՏ ոլորտների  ներգրավվածության աստիճանը հարկադիր կատարման գործընթացում, պարտապանի գույքի հայտնաբերման և իրացման մեխանիզմները։

Զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է ՀՀ հարկադիր կատարման ծառայության և Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի միջև համագործակցության պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունը, որով կողմերի միջև համագործակցության նոր հիմքեր կստեղծվեն և կպլանավորվեն կատարվելիք աշխատանքները: Այս նպատակով առաջիկայում կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]