Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ջոն Լենոնի այրին՝ Յոկո Օնոն, լուսանկարվել Է Pirelli օրացույցի համար

Ջոն Լենոնի այրին՝ Յոկո Օնոն, լուսանկարվել Է Pirelli օրացույցի համար

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջոն Լենոնի այրին՝ Յոկո Օնոն, լուսանկարվել Է նշանավոր Pirelli-2016 օրացույցում, որն ստեղծել Է համաշխարհային ճանաչում ունեցող ամերիկացի լուսանկարիչ Էննի Լեյբովիցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

83-ամյա Յոկո Օնոն ներկայացել Է իր սիրելի կերպարով՝ սեւ կարճ պիջակով, ցիլինդրով եւ մինի շորտով:

1980 թվականի դեկտեմբերի 8-ին հենց Լեյբովիցն Է Rolling Stone հանդեսի շապիկի համար արել Օնոյի հետ միասին Լենոնի վերջին լուսանկարը՝ «բիթլի» սպանությունից հինգ ժամ առաջ:

2016 թվականի կուլտային օրացույցի գլխավոր հերոսուհիներ են դարձել նաեւ մոդել Նատալյա Վոդյանովան, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, դերասանուհի Էմի Շումերը, ռոք-երաժիշտ եւ բանաստեղծուհի Փաթի Սմիթը, գրող եւ դերասանուհի Թավի Գեւինսոնը, կինոպրոդյուսեր Քեթլին Քենեդին, ռեժիսոր Ավա Դյուվերնեյը («Սելմա»), կոլեկցիոներ եւ արվեստի երկրպագու, Հոլիվուդի ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ Ագնես Գունդը:

«Այդ օրացույցը ուղենիշային Է: Երբ ինձ դիմեցին, կար ինչ-որ նոր բան անելու մտահղացում, ես կազմեցի այն կանանց ցուցակը, որոնց ես պաշտում եմ, ովքեր ինչ-որ բանի հասել են այս կյանքում, եւ ես հասկացա, որ ստեղծելու եմ մի շարք պարզ դասական դիմանկարներ»,- պատմել Է Լեյբովիցը օրացույցի շնորհանդեսին նվիրված մամուլի ասուլիսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լուսանկարը` Pirelli Сalendar


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]