Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մշակվել են Ռուսաստանի դեմ Թուրքիայի հնարավոր պատժամիջոցները

Մշակվել են Ռուսաստանի դեմ Թուրքիայի հնարավոր պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքի ղեկավարությամբ Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների ցանկ է մշակվել, որը ներկայացվել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հաստատմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլիեթ» թերթը, ցանկի գլխավոր կետերից են` Ռուսաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ հատուկ վերահսկողության սահմանում, գազի գնման այլընտրանքային տարբերակների մշակում, ռուսական համարանիշերով բեռնատարների մանրազնին ու հատ-հատ ստուգում, քննարկել ազատ առեւտրի վերաբերյալ պայմանագրերի առկախման հարցը, ռուսական ընկերություններին դուրս թողնել թուրքական 3-րդ ատոմակայանի շինարարության գործընթացից, հետդարձի տոմս պահանջել Թուրքիա եկող ռուս գործարարներից, աջակցել հեղուկ գազի գնմանը եւ պահեստավորմանը` ավելացնելով հեղուկ գազի ներկրումները Նիգերիայից եւ Ալժիրից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]