Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանում բարելավվել է սննդի և սպասարկման որակը. սպառողների իրավունքների պաշտպան

 Հայաստանում բարելավվել է սննդի և սպասարկման որակը. սպառողների իրավունքների 
պաշտպան

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ակնառու բարելավվել է սննդի և սպասարկման որակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց  Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

«Իհարկե, սննդի անվտանգությունն ու սպասարկման որակը հեռու են կատարյալ լինելուց, սակայն առաջընթացը մեծ է: Ես չեմ ընդումում այն հայտարարությունները, որ ամենը վատ է, սնունդը թունավոր է և այլն», - ասաց Արմեն Պողոսյանը:

Սակայն, դրա հետ մեկտեղ Սպառողների միության նախագահը նկատեց, որ երեխաների սննդի խնդիրը, մանկապարտեզներում թունավորումների դեպքերը շարունակում են մնալ օրակարգային:  Հիշեցնելով այս տարի մայիսին Արմավիրի մարզում մոտ քառասուն երեխայի թունավորման արդյունքում հիվանդանոցում հայտնվելու դեպքը՝ նա նկատեց, որ իրենք դիմել են բոլոր համապատասխան ատյաններ, սակայն դժգոհեց բովանդակային պատասխանի բացակայությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]