Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԴԱՀԿ-հոգեբաններ համագործակցությամբ արվում է հնարավորը՝ կանխարգելու ընտանիքի վերջնական քայքայումը

ԴԱՀԿ-հոգեբաններ համագործակցությամբ արվում է հնարավորը՝ կանխարգելու 
ընտանիքի վերջնական քայքայումը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն տևական ժամանակ է, ինչ Հարկադիր կատարման ծառայության ալիմենտի բռնագանձման բաժինը ամուսնալուծությունների վարույթներով, մասնավորապես՝ տեսակցությունների կազմակերպման հարցերով համագործակցում է ընտանեկան հոգեբանների հետ։ Նպատակն է՝ համատեղ ջանքերով հնարավորինս կարգավորել խնդրահարույց ընտանիքների խաթարված հարաբերությունները։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում դեկտեմբերի 1-ին Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները հանդիպեցին ապագա ընտանեկան հոգեբաններին, որոնց հնարավորություն է ընձեռվել գործնականում ծանոթանալ Ծառայության աշխատանքներին։ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հոգեբանության ամբիոնի ուսանողներն իրենց զեկույցներում ներկայացրեցին այն հիմնական խնդիրները, որոնք դառնում են ամուսնալուծությունների պատճառ, ինչպես նաև հոգեբանական վտանգավոր շեղումներ են առաջացնում երեխաների մոտ։

«Գիտությունը՝ գիտություն չէ, երբ բացակայում է պրակտիկ ոլորտը։ Շնորհակալ ենք ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին, ով հնարավորություն ստեղծեց, որպեսզի մեր ուսանողներն իրենց գիտելիքները կարողանան կիրառել պրակտիկ ոլորտում։ Ուրախ եմ այս փոխգործակցության համար և լիահույս, որ այն շարունակական բնույթ կունենա՝ տալով բարի պտուղներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ողջույնի խոսքում նշեց ամբիոնի դեկան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Հակոբյանը։

Ըստ ՀՀ ԳԱԱ ընտանեկան հոգեբանության դասախոս, «Ժեստ» հոգեբանական կենտրոնի ղեկավար Մարիամ Մեհրաբյանի՝ միջոցառման նպատակը նաև Հարկադիր կատարման ծառայության և ընտանեկան հոգեբանների միջև սկիզբ առած համագործակցության խորացումն է։ «Լուրջ քայլ արվեց, որպեսզի ընտանեկան հոգեբանությունը լինի ոչ թե տեսական հիմքերի վրա, այն է՝ ուսանողների հետ քննարկումները լինեն միայն լսարանում, այլև պրակտիկայում կարողանանք ամենախոցելի խմբում տեսնել հարկադիր կատարողի աշխատանքը»,-ասաց Մեհրաբյանը։

Հարկադիր կատարման ծառայության ալիմենտի բռնագանձման բաժնի պետի տեղակալ Հասմիկ Մովսիսյանն էլ համոզմունք հայտնեց, որ այս համագործակցությունը ցանկալի արդյունք կտա. «Ուսանողների ներկայացրած թեմաներն իսկապես հետաքրքիր էին։ Հոգեբանական գիտելիքները մեզ էլ են անհրաժեշտ, ուզենք, թե չուզենք՝ մենք էլ ենք դառնում հոգեբան։ Սա նոր փուլ է, որով փորձ է արվում և՛ օգնել «վնասված» ընտանիքներին, և՛ անել հնարավորինը՝ կանխարգելու ընտանիքի վերջնական քայքայումը»:

Հարկադիր կատարման ծառայության և ընտանեկան հոգեբանների համագործակցությունը, ընդլայնվելու հեռանկարով, իրականացվում է նաև մարզերում, մասնավորապես՝ Արարատում, Արմավիրում և Գեղարքունիքում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]