Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շարմազանովը չի ցանկանում, որ «Նոր Հայաստան» նախաձեռնությունը գնա անօրինական գործողությունների

Շարմազանովը չի ցանկանում, որ «Նոր Հայաստան» նախաձեռնությունը գնա անօրինական 
գործողությունների

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի ցանկանում, որ սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվող «Նոր Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունն իր գործողություններն իրականացնի ոչ օրինական ճանապարհով: «Քաղաքական բազմակարծությունը, խոսքի և երթերի ազատությունը մեր երկրում երաշխավորված է: Բնականաբար, այս պարագայում ցանկացած քաղաքական կուսակցություն, քաղաքական նախաձեռնություն պետք է կարողանա իր կարծիքն արտահայտել նաև հանրահավաքների միջոցով: Բայց անկախ նրանից՝ դու իշխանություն ես, թե ընդդիմություն, եթե քո գործողությունները չեն տեղավորվում օրենքի շրջանակներում, դա չի կարող ողջունվել: Առայժմ սահմանափակվենք այսքանով: Ես չեմ ցանկանում միանգամից մտածել, որ դեկտեմբերի 1-ին հանրահավաքի կամզակերպիչները կգնան ոչ օրինական ճանապարհով: Ես չեմ ցանկանում, որ նման բան լինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շարմազանովը:

Նա ցանկություն հայտնեց, որ Հայաստանում թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը բացառապես առաջնորդվեն օրենքով: «Իսկ այն, որ իշխանափոխության կոչեր են անում, դա էլ իրենց խնդիրն է: Բոլոր երկրներում էլ իշխանություններին կարող են քննադատել: Այնպես չէ, որ իշխանություններին միշտ պետք է ծափահարեն: Իշխանություններին պետք է նաև քնադատեն, և մեղք են այն իշխանությունները, որոնց միշտ ծափահարում են: Իշխանությունը նաև առողջ քննադատության կարիք ունի: Բայց ես ևս մեկ անգամ ցանկանում եմ տեղեկացնել մեր քույրերին ու եղբայրներին, ովքեր այսօր հավաքվում են, որ սա իշխանափոխության խնդիր չի լուծում: Մեր երկրում իշխանափոխություն, իշխանության ձևավորում լինելու է և լինելու է բացառապես ընտրությունների եղանակով: Նրանք, ովքեր ցանկանում են գալ իշխանության, կարող են մասնակցել ընտրություններին, հաղթել և ձևավորել իշխանություն: Այլ տարբերակ մեր երկրում հնարավոր չէ: Մանավանդ, առկա աշխարհաքաղաքական զարգացումների պարագայում մենք չենք կարող թույլ տալ, որ մեր երկրում արհեստականորեն լարվածություն մտնի: Մեզ լարվածություն պետք չէ, մեզ պետք է ուժեղ Հայաստան»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ Հայաստանում իշխանափոխություն լինել կամ չլինելը կերևա միայն 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո:

Եզրափակելով խոսքը՝ Շարմազանովը ևս մեկ անգամ կոչ արեց Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հարցը չդիտարկել իշխանություն-ընդդիմություն առճակատման համատեքստում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]