Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպասված կինոպրեմիերաներ. «Ծովի սրտում» ֆիլմը կհայտնվի հայկական կինովարձույթում

Սպասված կինոպրեմիերաներ. «Ծովի սրտում» ֆիլմը կհայտնվի հայկական կինովարձույթում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կինոսերները դեկտեմբերի ընթացքում կդիտեն արտասահմանյան արտադրության բազմաժանր և հետաքրքիր ֆիլմեր: «Մոսկվա» կինոթատրոնը հնարավորություն է ընձեռում մեծ էկրաններին դիտել ամբողջ աշխարհում երկար ժամանակ սպասված կինոնկարները:

Կինոթատրոնից «Արմենպրես»-ի թղթակցին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 3-ից մեծ էկրաններին կհայտնվի «Ծովի սրտում» ֆիլմը: Ռեժիսոր Ռոն Հովարդի կինոնկարի հիմքում իրական դեպքեր են: 1820 թվականի ձմռանը ամերիկյան «Էսեքս» կետ որսացող նավի վրա հարձակում է գործում խորհրդավոր և անհավանական ուժեղ հսկա մի կետ, որը համակված է մարդկային վերժխնդրությամբ: Ֆիլմում խաղում են Քրիս Հեմսվորթը, Բենջամին Ուոքերը, Քիլիան Մերֆին, Թոմ Հոլանդը և այլք:

«Առանց սահմանների» միջազգային կատակերգությունը հնարավոր կլինի դիտել դեկտեմբերի 3-ից: Մեկ ֆիլմում ամփոփված չորս գեղեցիկ սիրո պատմություն, որոնք անտարբեր չեն թողնի կինոսերներին: Վառ ու կրքոտ, միամիտ ու անհեթեթ, հուզիչ ու տխուր, երջանիկ ու անխոհեմ սիրո մասին նոր` «Առանց սահմանների» կատակերգության միջոցով պատմում են հայտնի ռեժիսորներ Ռեզո Գիգինեիշվիլին («Տապ», «Սեր ակցենտով») , Ռոման Պրիգունովը («Դուխլես», «Դուխլես 2») և Կարեն Հովհաննիսյանը («Հինգ հարսնացուներ»): Ռոմանտիկ կատակերգության դեպքերը սկսվում են Մոսկվայի օդանավակայանում, որտեղից գլխավոր հերոսները ուղևորվում են հետաքրքիր ճամփորդության: Այցելում են Հայաստանի գեղեցիկ լեռնային հովիտները, սուզվում են Թբիլիսիի կանաչ փողոցների և Մոսկվայի տոնական լույսերի մեջ: Դերերում հանդես են գալիս Իննա Չուրիկովան, Օլեգ Բասիլաշվիլին, Ալեքսանդր Ադաբաշյանը, Հրանտ Թոխատյանը, Նատալիա Վդովինան, Աննա Չիպովսկայան և այլք:

Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն էկրաններին կհայտնվի դեկտեմբերի 10-ից: Ի՞նչ է սերը. այս հարցին փորձում են պատասխանել ֆիլմի հերոսները: Բազմաթիվ կերպարներ և սիրո ամենատարբեր պատմություններ միախառնելով մեկ ֆիլմում՝ ռեժիսորը փորձում է գտնել այդ հարցի պատասխանը: Դերերում հանդես են գալիս Ռենատա Լիտվինովան,Միխայիլ Եֆրեմովը, Մարիա Շալաևան և այլք:

Հայկական արտադրության «Արամմա» ֆիլմն էկրաններին կհայտնվի դեկտեմբերի 24-ից: Կարեն Բաբաջանյանի ֆիլմը պատմում է մի երիտասարդի՝ Արամի մասին, ով տուրիստական ընկերությունից պահանջում է անմոռանալի փաթեթ, որտեղից էլ նրան ուղարկում են Հայաստանի խուլ անտառներ՝ վայրի ցեղերի մոտ: Ամբողջ ֆիլմի ընթացքում հերոսը հայտնվում է տարատեսակ արկածային զավեշտալի իրավիճակների մեջ:

Էրիքսոն Քորի «Ալիքի կատարին» ֆիլմն էկրաններին կհայտնվի դեկտեմբերի 31-ից: Կինոնկարը 1991 թվականի համանուն ֆիլմի ռիմեյքն է: Ֆիլմի հերոսը` FBI-ի երիտասարդ գործակալը, մուտք է գործում գողերի հանցախումբ: Կինոնկարում խաղում են Էդգար Ռամիրեսը, Լյուք Բրեյսին, Ռեյ Ուինսթոնը և այլք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]