Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդն ընդունել է ՀՄԱԿ Թավիզի վարչության պատվիրակությանը

Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդն ընդունել է ՀՄԱԿ Թավիզի վարչության 
պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Գրիգոր եպսիսկոպոս Չիֆթճյանը ընդունել է Հայ մշակութային Արարատ կազմակերպության Թավրիզի մասնաճյուղի վարչության պատվիրակությանը`  ատենապետ Հենրիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդարանի մամուլի ծառայությունից, պատվիրակության այցը երախտիքի և հարգանքի  պատասխան տուրք էր 2015 թվականի նոյեմբերի 5-ին  Սրբազան Հոր կատրած այցին դեպի Թեհրան:

Հանդիպմանը ատենապետը մանրամասն ներկայացրել է Թավրիզի մասնաճյուղի աշխատանքները, քննարկվել են Սուրբ Ծննդի և Նոր տարվա ծրագրերը: Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդը մեկ անգամ ևս բարձր է գնահատել վարչության բոլոր անդամների գործադրած ջանքերը: «Երբ ստանձնածդ աշխատանքում և կատարածդ գործում դնում ես սիրտդ, այսինքն՝ ամբոջ հոգով սիրում ես կատարածդ գործը, ձախողվելու հնարավորությունները բացառվում են»,- գոհունակությամբ ասել է Սրբազան Հայրը:

Ատենապետ Աբրահամյանը ցանկություն է հայտնել 2016 թվականը սկսել նոր թափով և ծրագրերում ներգարվել երիտասարդրությանը, որն արժանացավ թեմի առաջնորդի լիակատար աջակցությանը:

Հանդիպման ավարտին ՀՄԱԿ Թավիզի վարչության անդամները հուշավեր հանձնեցին Սրբազան Առաջնորդին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]