Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արևելագետը կարծում է, որ ՌԴ-ում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը չի ընդունվի

Արևելագետը կարծում է, որ ՌԴ-ում ցեղասպանության ժխտումը քրեականացնող 
օրինագիծը չի ընդունվի

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թեման քաղաքական թեմա է, որը միշտ շահարկել  են գրեթե բոլոր պետություններն, ովքեր ընդունել են Հայոց  ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ցեղասպանության թանգարան ինստիտուտի փոխտնօրեն, արևելագետ Սուրեն Մանուկյանը:

«Ոչ մի զարմանալի բան չկա, որ Ռուսաստանը բարձացնում է  ցեղասպանությունը ժխտումը քրեականացնող օրինագիծը: Իհարկե բարոյական տեսակետից այդքան էլ դուրեկան չէ, բայց ես բարոյական տեսակետից դուրս եմ գալիս, և միշտ ասում եմ՝ թող ընդունվի: Կանցնեն տարիներ, եւ եթե ընդունվի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, բոլորը կհիշեն, որ կա այդպիսի օրենք, որին պետք է հետևել»,- ասաց Մանուկյանը:

Արևելագետը նշեց, որ չի կարծում,  թե օրինագիծը կընդունվի, բայց շատ լավ է, որ ՌԴ Պետդումայում է,  քանի որ քվեարկություն կանցկացվի և Հայաստանի  համար կբացահայտվեն շատ բաներ:

«Ի վերջո, պարզ կլինի, թե որ խմբակցությունն է մեզ հետ աշխատում, կիմանանք թե ռուսական խորհրդարանը քանի տոկոսով է հավատում Հայաստանի հետ ռազմավարական հարաբերություններին:  Շատ հարցեր մեզ համար կպարզենք և հետագայում այդ հարցերն առաջ քաշելու առումով սթափ կլինենք: Ամեն դեպքում, դրական եմ գնահատում նախագիծը»,- հավելեց նա՝ նշելով, որ կարծում է, թե  քվեարկությունը հիմա չի լինի: Կանցնի որոշ ժամանակ, Ռուսաստանը կհանի իր օրակարգից Թուրքիային առնչվող հարցերն ու չի ցանկանա ավելի սրացման գնալ:

«Արդար Ռուսաստան» կուսակցությունը նոյեմբերի 25-ին ՌԴ Պետդումա էր ներկայացրել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: Դա արվել էր Թուրքիայի կողմից ռուսականՍու-24 ինքնաթիռը խոցելուց հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]