Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրությունն աճել է 11.8 տոկոսով

 Հայաստանում գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրությունն աճել է  11.8 
տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարվա հունվար-հոկտեմբերին 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գյուղատնտեսական և ձկնորսական համախառն արտադրության ծավալն աճել է 11.8 տոկոսով և կազմել 879 մլրդ 365.2 մլն դրամ (ավելի քան 1 մլրդ 821.3 մլն ԱՄՆ դոլար):

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, գյուղատնտեսության ճյուղում արտադրությունն աճել է  11.6 տոկոսով՝ մինչև 857 մլրդ 711.4 մլն դրամ, այդ թվում՝ բուսաբուծական արտադրանքի ծավալը կազմել է 573 մլրդ 558.2 մլն դրամ՝ 2014թ. առաջին տասն ամիսների համեմատ ավելանալով 15.6 տոկոսով, իսկ անասնաբուծական արտադրանքինը՝  284 մլրդ 153.2 մլն դրամ (աճը՝ 3.6 տոկոս): Ձկնորսության ոլորտում գրանցվել է  23 տոկոս աճ, և արտադրության ծավալը կազմել է 21 մլրդ  653.8 մլն  դրամ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]