Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանի բանակից չորս գեներալներ ազատվել են ծառայությունից

Ադրբեջանի բանակից չորս գեներալներ ազատվել են ծառայությունից

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 25-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ անցկացված 2015 թվականի ուսումնական տարում զորքերի պատրաստության գծով արդյունքների վերաբերյալ կոլեգիայի նիստում 4 գեներալների` բանակի շարքերից ազատելու մասին որոշում է ընդունվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, բանակի շարքերից հեռացվել է գեներալ-մայոր Գորխմազ Գարաեւը, որը վերջերս էր նշանակվել Ադրբեջանի զինված ուժերի ռազմական ակադեմիայի գլխավոր ուսուցչի պաշտոնում, իսկ դրանից առաջ նա եղել է Շամխորի կորպուսի հրամանատարի տեղակալ:

Բացի այդ նիստում բանակից ազատվել են եւս երեք գեներալներ:

Նրանցից մեկը Ջամշիդ Նախչըվանսկու անվան ռազմական ուսումնարանի պետ, գեներալ-մայոր Միրզա Ալմասովն է: Նա պաշտոնից ազատվել է այս տարվա օգոստոսին օրենքի լուրջ խախտումններ թույլ տալու եւ թերություններ ունենալու պատճառով:

Օգոստոսին բանակի շարքերից ազատվել է նաեւ ԶՈւ գլխավոր ռազմական տեսչության նախկին պետ, Ադրբեջանի ազգային հերոս, գեներալ-մայոր Ֆահրադդին Ջաբարյիլովը:

Ադրբեջանական բանակից ազատված մյուս գեներալը ԶՈւ հրետանային զորքերի նախկին հրամանատար գեներալ-մայոր Ռաֆիկ Հուսեյնովն է, որն այդ պաշտոնին հրաժեշտ էր տվել 2013 թվականին:

Զաքիր Հասանովի` գեներալներից ազատվելու առնչությամբ ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը թերթի հետ զրույցում հայտնել է, որ Ադրբեջանի ՊՆ-ն այդ իրադարձության հետ կապված պարզաբանմամբ հանդես չի եկել:

«Ափսոս, որ նման գեներալները հեռանում են բանակից, քանի որ դեռ կարելի էր օգտվել նրանց հնարավորություններից: Ադրբեջանում բարձրաստիճան սպաներ կան, որ նրանցից 10-ի իմացածը չարժե միայն Գորխմազ Գարաեւի իմացածներին: Մենք պետք է առավելագույնս պահպանենք մեր սպաներին, որպեսզի օգտվենք նրանց փորձից», -նշել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]