Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արգիճիի եւ Աստղաձորի ջրամբարների կառուցմամբ տարեկան կխնայվի 3 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա

Արգիճիի եւ Աստղաձորի ջրամբարների կառուցմամբ տարեկան կխնայվի 3 միլիոն կիլովատ ժամ 
էլեկտրաէներգիա

ԳԱՎԱՌ, 30  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը Կարճաղբյուրի ձկնաբուծարանում կայացած աշխատանքային քննարկման ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրությանը ներկայացրեց Սեւան թափվող ամենաջրառատ գետերից մեկի` Արգիճիի վրա կառուցվելիք ջրամբարի հզորության, թողունակության, տնտեսական եւ բնապահպանական դրական ազդեցության եւ կառուցման համար նախատեսվող ծախսերի նախնական տվյալներն ու հաշվարկները:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` Արգիճի գետի վրա կառուցվող ջրամբարի հզորությունը կազմելու է մինչեւ 6,5, Աստղաձոր գետի վրա կառուցվող ջրամբարի հզորությունը` մինչեւ 2 միլիոն խորանարդ մետր ջուր:եԴրանցով մենք կունենանք 4800 հեկտար ինքնահոս եւ 1400 հեկտար լրացուցիչ ոռոգվող տարածքներ, կդադարեն գործել Սեւանա լճի ջրերի հաշվին աշխատող ոռոգման ջրի մի քանի պոմպակայանններ, ինչ շնորհիվ Սեւանա լճում ոչ միայն միլիոնավոր խորանարդ մետր ջրի տնտեսում կունենանք, այլ նաեւ տարեկան կխնայենք նաեւ 3 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիաե,-ներկայացրեց  Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարեց ներկայացնել գրավոր առաջարկություն:

 Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]