Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թեհրանում համերգը չեղյալ են հայտարարել երաժշտախմբի կին մասնակիցների պատճառով

Թեհրանում համերգը չեղյալ են հայտարարել երաժշտախմբի կին մասնակիցների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանցի հայտնի կոմպոզիտոր եւ Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Ալի Ռախբարին հայտնել Է, որ Իրանի մայրաքաղաքում նշանակված համերգը չեղյալ Է հայտարարվել այն բանի պատճառով, որ  նվագախմբի երաժիշտների թվում կանայք կան:

Ելույթն անցած շաբաթ պետք Է կայանար ռեստլինգի աշխարհի ակումբային առաջնության ժամանակ, բայց չեղյալ Է հայտարարվել սկսվելուց 15 րոպե առաջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:  

«Արդեն դասավորված Էին աթոռները, եւ ամեն ինչ կազմ ու պատրաստ վիճակում Էր,-ասել Է Ռախբարին «Ֆրանսպրես»-ին տված հարցազրույցում:-Սակայն, հանկարծ, նախքան մենք կկատարեինք ազգային հիմնը, նրանք հայտարարեցին, որ բեմի վրա չեն կարող կանայք լինել»:

Դիրիժորի խոսքով՝ ի պատասխան նա ասել Է, որ առանց կին երաժիշտների ելույթը հնարավոր չԷ, սակայն չի ճշտել, թե հատկապես ով Է կարգադրել կանանց թույլ չտալ բեմ բարձրանալ:

1979 թվականին Իրանում իսլամական հեղափոխությունից հետո արգելել են կանանց որպես մենակատարներ ելույթ ունենալը:

Սակայն երկրի հնագույն սիմֆոնիկ նվագախմբի համերգն առաջին անգամ Է չեղարկվել նրա կազմում կանանց առկայության պատճառով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]