Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզի 3 համայնքներում դեկտեմբերի 6-ին կանցկացվեն համայնքի ղեկավարի ընտրություններ

Գեղարքունիքի մարզի 3 համայնքներում դեկտեմբերի 6-ին կանցկացվեն համայնքի ղեկավարի 
ընտրություններ

ԳԱՎԱՌ, 30  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի  Զովաբեր, Գեղամաբակ, Արեգունի համայնքներում դեկտեմբերի 6-ին անցկացվելու են համայնքի ղեկավարի ընտրություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 23 ԸԸՀ-ից, Զովաբեր համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու են ՀՀԿ անդամ, գործող գյուղապետ Սամվել Եսայանը եւ ինքնաառաջադրված  Խաչիկ Բաղդասարյանը: Գեղամաբակում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Գագիկ Բարսեղյանը,  Արեգունիում` գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Արամ Վարդանյանը: Փաստորեն, համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցակցությունը ծավալվում է Զովաբերում:

Նույն օրը  Գեղարքունիքի մարզի Նորաբակ եւ Դդմաշեն համայնքներում անցկացվելու են  ավագանու անդամների ընտրություններ:

Դդմաշենում ավագանու անդամների համար գրանցվել են 9,   Նորաբակում` 5 թեկնածու:

 Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]