Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հարկադիր կատարողը դիտավորությամբ չի կատարել դատարանի վճիռը

Հարկադիր կատարողը դիտավորությամբ չի կատարել դատարանի վճիռը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացի Կորյուն Բ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ վարչական դատարանի 2014թ. սեպտեմբերի 23-ի կայացված վճռով ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը պարտավորեցվել է Կորյուն Բ.-ին վերադարձնելու հարկադիր աճուրդին մասնակցելու համար նրա վճարած 412.960 ՀՀ դրամ կանխավճարի կրկնապատիկը, սակայն նույն դատարանի կողմից հետագայում տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակներում ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության պաշտոնատար անձի կողմից դատարանի վճիռը շուրջ մեկ տարի դիտավորությամբ չի կատարվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով  հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]