Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՓՄՁ ղեկավարների համար իրականացվել են բիզնես-դասընթացներ

ՓՄՁ ղեկավարների համար իրականացվել են բիզնես-դասընթացներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 24-27-ը տեղի են ունեցել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի կողմից կազմակերպված և արդեն պարբերական բնույթ կրող անվճար բիզնես-դասընթացները, որոնց ընթացքում մասնակիցներին ներկայացվել են հինգ տարբեր թեմաներ` ուղղված բիզնեսի օպտիմալ կառավարման համար տեսական և պրակտիկ գիտելիքների տրամադրմանը, ինչպես նաև մարքեթինգային մի շարք գործիքների կիրառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բանկից, այսուհետ անվճար անցկացվող բիզնես-դասընթացները կազմակերպվելու են ոչ միայն բանկի հաճախորդ հանդիսացող կազմակերպությունների, այլև դասընթացին մասնակցության ցանկություն ունեցող բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարների համար:

Հերթական բիզնես-դասընթացները կկազմակերպվեն 2016թ.-ի փետրվարի ընթացքում, որոնց վերաբերյալ կարելի է ինֆորմացիա ստանալ հետևելով բանկի պաշտոնական կայքէջին՝  www.acba.am:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]