Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Քաղաքացիները հնարավորություն կստանան սահմանադրական փոփոխություն առաջարկել. Արծվիկ Մինասյան

Քաղաքացիները հնարավորություն կստանան սահմանադրական փոփոխություն առաջարկել. 
Արծվիկ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սահմանադրական փոփոխությունները հնարավորություն են տալիս ՀՀ քաղաքացիներին անմիջական մասնակցություն ունենալ պետական կառավարման գործին: Այս մասին նշեց ՀՅԴ ԱԺ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը «Այո և ոչ» հեռուստանախագծի շրջանակներում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը:

«Առաջին անգամ սահմանադրական մակարդակով քաղաքացիները իրավունք են ունենում ոչ միայն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, այլ նաև հանրաքվեի առաջարկություն անելու: Գործող սահմանադրությունը թույլ չի տալիս որևէ այլ մարմնի, անձի կամ ժողովրդի` թեկուզ միլիոնով, սահմանադրական փոփոխություն առաջարկել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց, Մինասյանը, ավելացնելով, որ նոր նախագծով 300 հազար ստորագրություն հավաքելու դեպքում քաղաքացիները կարող են իրենց պատկերացրած սահմանադրական փոփոխությունները դնեն հանրաքվեի: 

Արծվիկ Մինասյանը նաև վրդովմունք արտահայտեց նրա կապակցությամբ, որ «ոչ»-ի ճամբարի որոշ ներկայացուցիչներ պարբերաբար սխալ համեմատություններ են անում պատմական նախորդ ժամանակահատվածների հետ` բացատրելով առաջին հանրապետության անկումը խորհրդարանական կառավարման կարգով: «Հայաստանն այդ ժամանակ իրականացնում էր ռազմական գործողություններ ընդդեմ բոլշևիկյան, թուրքական, ադրբեջանական հրոսակախմբերի և վրաց ազգայնականների դեմ և նույնիսկ այս դժվարին իրավիճակում հնարավոր եղավ կերտել անկախ պետականություն»,-ասաց նա: 

Սահմանադրական փոփոխություններին կողմ և դեմ 16 գործիչներ նոյեմբերի 13-ից արդեն 17 օր շարունակ եղան Հայաստանի ամենատարբեր բնակավայրերում` հյուսիսից հարավ, ու կքարոզեն իրենց գաղափարները:Քարոզարշավն ուղիղ հեռարձակվում է «Արմնյուզ»-ի և Ա1+-ի համատեղ հեռուստանախագծի շրջանակում: «Արմենպրես»-ը պարբերաբար թողարկում է հետաքրքրական ֆոտոպատմություններ իրապատումից:

ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա դեկտեմբերի 6-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]