Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ավագ սերնդի ներկայացուցիչները կզարգացնեն համացանցից օգտվելու իրենց գիտելիքները

Ավագ սերնդի ներկայացուցիչները կզարգացնեն համացանցից օգտվելու իրենց գիտելիքները

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ավագ սերնդի ներկայացուցիչները հնարավորություն են ստացել զարգացնելու համակարգչից և համացանցից օգտվելու իրենց գիտելիքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ ավագ սերնդի ներկայացուցիչները նոր գիտելիքներով զինվել կկարողանան «Азбука Интернета» ձեռնարկի և անվճար դասընթացների շնորհիվ: «Այս բավականին հետաքրքիր նախագիծն ավագ սերնդի ներկայացուցիչներին թույլ կտա ավելի ազատ կողմնորոշվել համացանցի ոլորտում, ինչպես նաև օգտվել համացանցում առկա և առօրյայում պիտանի գործիքներից», - Հայաստանում «Ռոստելեկոմ» ընկերության կողմից ստեղծված «Азбука Интернета» ձեռնարկի շնորհանդեսին ասաց  ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Օլեգ Շապովալովը:

ԱՊՀ երկրներում Հայաստանն առաջին երկրներից է, որը միացել է անցած տարի ռուսաստանյան «Ռոստելեկոմ» ընկերության կողմից մեկնարկ տված ավագ սերնդի համակարգչային և համացանցային գրագիտությանը նվիրված սոցիալական նախագծին: Հայաստանյան տարբերակը իր մեջ ներառում է «Աշխատանք տեքստի հետ»,  «Աշխատանք Ինտերնետում», «Տեղեկատվության որոնում Ինտերնետում», «Անվտանգ Ինտերնետ», «Էլեկտրոնային ծառայություններ», «Պետական կառույցների կայքեր», «Առցանց գնումներ», «Առցանց շփում» բաժինները` ի թիվս համակարգչային հմտությունների զարգացման վերաբերյալ այլ՝ ոչ պակաս կարևոր բաժինների։

«Մենք մեծ խանդավառությամբ սատարեցինք այս նախագծի ներդրմանը Հայաստանում: Որպես խոշոր հեռահաղորդակցման ընկերություններից մեկը՝ մենք կրում ենք նաև սոցիալական պատասխանատվություն: Երիտասարդ սերնդի համակարգչային գիտելիքների զարգացմանը նվիրված դասընթացների շարքում մենք կարևորում ենք նաև ավագ սերնդի զարգացմանը նվիրված նախագծի իրականացումը», - ասաց հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Նա հավելեց, որ դասընթացների մեկնարկը տրվելու է դեկտեմբերի 1-ին երկու բուհերում՝ Գ․Վ․Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի հայաստանյան մասնաճյուղում  և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, որտեղ տեղի կունենան 55+ տարիքի բնակչության համար նախատեսված դասընթացներն ու վերապատրաստման դասընթացներ ուսանող-կամավորների համար, ովքեր հետագայում հանդես կգան որպես դասընթացավարներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]