1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԲՀԿ-ն հետևողական է լինելու արդար և թափանցիկ հանրաքվեի անցկացմանը

ԲՀԿ-ն հետևողական է լինելու արդար և թափանցիկ հանրաքվեի անցկացմանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հետևողական է լինելու, որպեսզի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցնի արդար և թափանցիկ: Նոյեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ հետևելու է արդար և թափանցիկ հանրաքվեի անցկացմանը: Եթե կլինեն փաստեր, դեպքեր, որոնք կարող են խեղաթյուրել հանրաքվեի արդյունքները, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մյուս բոլոր կուսակցությունների հետ հավասար կպայքարի արդարության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց պատգամավորը:

Վահան Բաբայանը «ոչ»-ի կողմնակիցներին կոչ արեց խախտումների և ճնշումների մասին հայտարարություններ անել միայն այն ժամանակ, երբ կան հստակ փաստեր, որոնք վկայում են նման դեպքերի մասին: Պատգամավորն այն կարծիքին է, որ Հայաստանում անցել են այն ժամանակները, երբ ընտրակեղծիքները զանգվածային բնույթ էին կրում: Նա հիշեցրեց, որ «ոչ»-ի շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմել է գլխավոր դատախազություն՝ ՀԱԿ հանձնաժողովի անդամին կաշառելու փորձի վերաբերյալ, իսկ դատախազությունն ուսունասիրել է դիմումը և ընթացք է տվել դրան: «Ես վստահ եմ, որ եթե լինեն նման փաստարկված դիմումներ, դրանք ընթացք կստանան: Ուղղակի հարկավոր է լինել հետևողական և նման դեպքերը կանխելու հստակ քայլեր ձեռնարկել»,- եզրափակեց պատգամավորը:

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն Հայաստանում կանցկացվի դեկտեմբերի 6-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]