Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գերմանացիները չեն ցանկանում Մերկելին ԳՖՀ-ի կանցլեր տեսնել հաջորդ ընտրություններից հետո

Գերմանացիները չեն ցանկանում Մերկելին ԳՖՀ-ի կանցլեր տեսնել հաջորդ ընտրություններից հետո

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի քաղաքացիների մեծամասնությունը չի ցանկանում Անգելա Մերկելին ԳՖՀ-ի կանցլերի պաշտոնում տեսնել Բունդեսթագի 2017 թվականի ընտրություններից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 29-ին հայտնել Է Bild am Sonntag թերթը՝ վկայակոչելով հրատարակության պատվերով Emnid հասարակական կարծիքի ինստիտուտի կողմից անցկացված հարցումը: 

Ըստ հարցման տվյալների՝ մեծամասնությունը՝ հարցման մասնակիցների 48 տոկոսը, դեմ Է 2017 թվականի ընտրություններից հետո կանցլերի պաշտոնում Մերկելի թեկնածությանը, հարցվածների 44 տոկոսը ցանկանում Է, որ նա առաջադրվի նոր ժամկետի համար:

Նշվում Է, որ ԳՖՀ-ի ներկայիս կանցլերն առանձնակի աջակցություն ունի Արեւելյան Գերմանիայի բնակիչների (55 տոկոս) եւ կանանց (46 տոկոս) շրջանում: Մերկելի թեկնածությանը կողմ Է արտահայտվել նաեւ կուսակցության գործընկերների 87 տոկոսը, 12 տոկոսն այդ հեռանկարի նկատմամբ քննադատական վերաբերմունք ունի:

Փախստականների նկատմամբ Մերկելի վարած քաղաքականությունը ճիշտ Է համարել մասնակիցների 40 տոկոսն այն դեպքում, երբ 47 տոկոսն անհամաձայնություն Է հայտնել  իրականացվող միգրացիոն քաղաքականությանը:

Emnid հասարակական կարծիքի ինստիտուտի այս հարցմանը մասնակցել Է 579 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]