1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանում շարունակվում է ծառերի աշնանային էտը

Երևանում շարունակվում է ծառերի աշնանային էտը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ վարչական շրջաններում շարունակվում է ծառերի աշնանային էտը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետը հանձնարարել է հատկապես խորը էտի ենթակա ծառերի հետ կապված աշխատանքներն իրականացնել ոլորտի մասնագետների հետ համագործակցված: Բացի այդ, Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև ամառվա հրդեհներից տուժած, մասնավորապես, Բուսաբանական այգու, Ծիծեռնակաբերդի հարակից լանջի, ինչպես նաև Փարոսի անտառ-պուրակի հատվածներում, որոնք աշնանային ծառատունկի շրջանակում համալրվել էին ծառերով, մեկ անգամ ևս կատարել գույքագրում ու արդեն իսկ պլանավորել տվյալ տարածքներում գարնանային ծառատունկի շրջանակում ծառերի լրացուցիչ համալրում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]