Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մայրաքաղաքում մեկնարկել են ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները

Մայրաքաղաքում մեկնարկել են ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերում, կրթական, առողջապահական և համայնքային ենթակայության մյուս հաստատություններում ավարտվել են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Ջերմամեկուսացվել են բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերը, ապակեպատվել են շքամուտքերի հարկաբաժինները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Հանձնարարվել է շարունակել այս ուղղությամբ հսկողությունը՝ ուշադրության կենտրոնում պահելով, մասնավորապես, քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների անխափան ջեռուցման ապահովումը:

Աշխատանքային խորհրդակցության շրջանակում արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետն էլ զեկուցել է, որ մայրաքաղաքում արդեն իսկ մեկնարկել են ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները, որոնք կավարտվեն սահմանված ժամկետում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]