Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում երեկը և վաղը մշտական կռվի մեջ են հենց մեր աչքի առաջ

Հայաստանում երեկը և վաղը մշտական կռվի մեջ են հենց մեր աչքի առաջ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում լույս է տեսել լուսանկարիչ Նանդա Գոնզագի «Հայաստան» լուսանկարների պատկերագիրքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Լ’Օeil de la photographie կայքը, իր գործերում ֆրանսիացի լուսանկարիչը պատկել է անկախ,   կոմունիզմի փլատակներից վերածնվող Հայաստանը: Նանդա Գոնզագը մի քանի անգամ այցելել է Հայաստան 2007-2010 թվականներին, եղել հանրապետության չորս մարզում և Լեռնային Ղարաբաղում, լսել տեղացիների պատմությունները և ֆոտոխցիկի միջոցով վավերագրել իր տեսածը:

Լուսանկարչի նպատակն է եղել ներկայացնել ժամանակակից Հայաստանը. երկիր, որի մասին աշխարհը շատ քիչ բան գիտի` 1915 թվականի ցեղասպանության և 1988 թվականի աղետալի եկրաշարժից բացի: «Հայաստանում երեկը և վաղը մշտական կռվի մեջ են` հենց մեր աչքի առաջ»,-նշում է լուսանկարիչը:

Հայաստանն այն վայրերից է, որ պատված է առեղծվածով, երկիր, որը դժվարությամբ ես գտնում քարտեզի վրա և որի պատմության մասին շատ քիչ բան գիտես: Այսօր այն գրում է իր երկարամյա պատմության նոր էջը` ձգտելով նոր ուղի հարթել իր համար ժամանակի լաբիրինթոսում:

«Հայաստան» խորագիրը կրող 120-էջանոց պատկերագիրքը լույս է տեսել 800 օրինակ տպաքանակով: Տեքստերի հեղինակներն են Սերժ Ավետիքյանը և Ժիրայր Դեդեյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]