Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանը հայտնում է իր զինծառայողի վիրավորվելու մասին

Ադրբեջանը հայտնում է իր զինծառայողի վիրավորվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայութունը հայտնել է ադրբեջանական բանակի պայմանագրային զինծառայող Բահրուզ Նասիբովի վիրավորվելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի ՊՆ համաձայն` Բահրուզ Նասիբովը վիրավորվել է «շփման գծում հայկական ստորաբաժանումների հետ մարտերում»` չնշելով, թե հատկապես որտեղ են ընթացել այդ «մարտերը»:

Նշվում է, որ Բահրուզ Նասիբովը վիրավորվել է ձախ ձեռքից, ե նրա կյանքին վտանգ չի սպառնում:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ վերջին երկու օրերին ղարաբաղյան եւ ադրբեջանական ուժերի շփման գծում գրանցվել է Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմը խախտելու 115 դեպք: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ ԱԳՍ-17 տեսակի նռնականետերից 1800 կրակոց է արձակել հայկական դիրքերի վրա:

ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են առաջնամասում լիակատար վերահսկողություն հաստատել եւ անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկում մարտական դիրքերի հուսալի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]