Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էրդողանը Փարիզում կհանդիպի Օբամայի հետ

Էրդողանը Փարիզում կհանդիպի Օբամայի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Փարիզում կլիմայական փոփոխությունների հարցերով ՄԱԿ-ի համաժողովի շրջանակում կհանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Միացյալ Նահանգների նախագահի հետ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 1-ին: Ավելի վաղ՝ նոյեմբերի 30-ին Էրդողանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի, Մոնտենեգրոյի նախագահ Ֆիլիպ Վույանովիչի, Բրազիլիայի նախագահ  Դիլմա Ռուսեֆի և Նամիբիայի նախագահ Հագե Գեինգոբի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]